Ուրբաթ, Հունիսի 14, 2024
Ուրբաթ, Հունիսի 14, 2024
Էրիկ Գևորգյան

Էրիկ Գևորգյան

1997-08-02 - 2020-10-08

Ծնվել է Երևանում 1997թ օգոստոսի 2-ին։ Սովորել և ավարտել է Երևանի Գ. Զոհրապի անվան N 97 դպրոցը։ Դպրոցին զուգահեռ ինքնուրույն սովորել է ծրագրավորում: Ութերորդ դասարանից աշխատելէ այդ մասնագիտությամբ մի շարք կազմակերպությունների և անհատների հետ:
Դպրոցին զուգահեռ զբաղվում էր մարմնամարզությամբ, բոքսով, լողով։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ՝ անվճար հիմունքով։ 

Մասնակցել է «Պատիվ ունեմ» ծրագրին, համալսարանին զուգահեռ սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և բանակ զորակոչվել է որպես լեյտենանտ ԼՂՀ:

Դ-30 հաուբից հրանոթի հաշվարկի հրամանատար էր, իր գործին գերազանց էր տիրապետում։ Պատերազմի օրերին էլ մշտապես ակտիվ մարտական գործողությունների մեջ էին։

Առաջին օրվանից աչքի է ընկել իր խելքով ու պատերազմի ժամանակ կատարել է մարտկոցի ավագ սպայի պարտականություններ։

Զոհվել է հոկտեմբերի 8-ին։ Պարգևատրվել է Արիության մեդալով: 

Ձեզ բացակա չենք դնի․ Էրիկ Արմենի Գևորգյան

ԵՊՀ-ում ներկայացվեց պատերազմում զոհված Էրիկ Գևորգյանի անվան կրթամրցանակը

Ոսկե Սերնդի նվիրյալ հրամանատարը՝ անմահ հերոս Էրիկ Գևորգյանը

Էրիկ Գևորգյան

Էրիկ Գևորգյան

1997-08-02 - 2020-10-08
Ծնվել է Երևանում 1997թ օգոստոսի 2-ին։ Սովորել և ավարտել է Երևանի Գ. Զոհրապի անվան N 97 դպրոցը։ Դպրոցին զուգահեռ ինքնուրույն սովորել է ծրագրավորում: Ութերորդ դասարանից աշխատելէ այդ մասնագիտությամբ մի շարք կազմակերպությունների և անհատների հետ: Դպրոցին զուգահեռ զբաղվում էր մարմնամարզությամբ, բոքսով, լողով։