Ծնվել է 2001 թվականի հունվարի 3-ին, Վանաձոր քաղաքում: Էրիկը Հայաստանի Ամերիկյան համալսարանի երկրորդ կուրսի ուսանող էր, կարատեի Հայաստանի և միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն։
Զինակոչվել էր բանակ 2019թ. հուլիսին: Ծառայում էր Խնձորեսկի տանկային զորամասում։
Սեպտեմբերի 30-ին, Ռուսաստանում ընթացող «Կովկաս 2020» զորավարժություններից վերադառնալուց անմիջապես հետո մեկնել էր ռազմաճակատ, որպես տանկիստ մասնակցել Ջրականի թեժ մարտերին։
Հոկտեմբերի 16-ին Իշխանաձորի մատույցներում աթս-ի կողմից խոցվեց նրա տանկը։
Անթերի պահվածքով, աչքերի անսահման բարությամբ և փայլով, ինտելեկտուալ զգայական պաշարով
Ձեզ բացակա չենք դնի․ Էրիկ Սարգիսի Հաջիկյան