Ֆելիքս Կոստանյանը ծնվել է 2003 թվականի հոկտեմբերի 15-ին Երևանում: Նա սիրում էր կրթվել, շատ էր կարդում և ուներ ստեղծագործական ձիրք՝ նկարում էր:
Ֆելիքսը սովորում էր փրկարարական գործ և մեծապես ոգեշնչված էր այդ մասնագիտությամբ: Մտերիմները նրան բնութագրում էին որպես բարի, համեստ և կարեկից անձնավորություն, ով սիրում էր ժամանակն անցկացնել ընտանիքի և ընկերների հետ:
Նա ծառայում էր ՀՀ զինված ուժերում: Իր վերջին հերոսական մարտը մղել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին:
Զոհվել է սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Վերին Շորժայի հատվածում ծավալված թեժ մարտերի ընթացքում:
