Ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 20-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։2007-2016թթ սովորել է Սպիտակի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցը,ապա մինչև 2019թ սովորել է Ան.Շիրակացու անվան թիվ 8 միջն. դպրոցը։ Դպրոցական 12 տարիներին եղել է գերազանց սովորող,եղել է ոսկե մեդալակիր։
2019թ հուլիսի 10-ին հերոսը զորակոչվել է բանակ։ Սկզբնական շրջանում ծառայել է Գյումրու հակատանկային զորամասում։
6 ամիս ծառայելուց հետո` ստացել է կրտսեր սերժանտի կոչում և տեղափոխվել է Արցախի Հանրապետության Մարտունի 2 զորամաս։Ծառայության ընթացքում արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ»,«Լավագույն զինվոր-մարզիկ»,«Քաջարի մարտիկ» կրծքանշաններին,ստացել պատվոգրեր ու շնորհակալագրեր լավագույն ծառայության համար։
2020 թվականի սեպտեմբերի 21-ին մասնակցել է Արցախում կազմակերպված հանրապետական մրցույթին և հանրապետության մասշտաբով զբաղեցրել 2րդ հորիզոնականը` իր զենքին գերազանց տիրապետելու համար։
Պատերազմի առաջին օրվանից եղել է ամենաթեժ կետերում։ Կռվել է Աղդամում,Մարտունիում,իսկ հոկտեմբերի 19-ից Ֆիզուլիում։ Պատերազմի ընթացքում խոցել է մեծ թվով թշնամական տանկեր ու զրահատեխնիկա։
Ցավոք հոկտեմբերի 26-ին անմահացել է Ֆիզուլիում։
Պարգևատրվել է արիության համար մեդալով,իսկ հայրենիքին մատուցած ծառայության համար ՀՀ Առաջին գնդի կողմից պարգևատրվել է մեդալով և պատվոգրով։