Ծնվել է 2001թ․ հունվարի 12-ին։ 2019թ.-ի հուլիսի 19-ին զորակոչվել է
բանակ:Վեց ամիս ծառայել է Լուսակերտում, ապա
ստանալով կրտսեր սերժանտի կոչում, ծառայությունը
շարունակել է Իջևանում:
Գագիկը նաև մասնակցել է «Հուլիսյան տավուշյան մարտերին»: Մինչ Արցախյան պատերազմի սկսվելը, դիմում է գրում և խնդրում է իրեն տեղափոխեն Արցախի հանրապետության որևէ զորամաս:
Արցախյան պատերազմի սկսվելուն պես, հոկտեմբերի 1-ին,Գագիկին Իջևանից տեղափոխում են Մատաղիս: Գագիկը հրետանավոր էր, D30-ի հրամանատար:
Մասանկցել է Մարտակերտի թեժ մարտերին, դեպքը եղել է Մարտակերտում, հոկտեմբերի 28-ին՝ անօդաչու թռչող սարքից այն պահին, երբ 5 զինակից ընկերներով փորձում էին փրկել հրամանատարի կյանքը: