Ծնվել է 2001թվականի մայիսի 3-ին Արմավիր քաղաքում։ 2004-2007 թթ հաճախել է <<Ինչուիկ>> նախակրթարան և քաղաքի թիվ 1 մանկապարտեզ։ 2005-2008թթ հաճախել է քաղաքի թիվ 1 մարզադպրոցի մարմնամարզության խմբակ։ 2007-2012թթ ընդունվել և ավարտել է Արմավիրի Արվեստի Պետական քոլեջ << Գեղանկարչություն>> բաժինը։ 2007-2016 թթ հաճախել է Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց։ 2016 -2019թթ հաճախել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոց։ Դպրոցական տարիներին զբաղվել է ֆուտբոլով, ըմբշամարտով։
Եղել է երկրապահ կամավորական միության և սկաուտական շարժման անդամ։ Սիրում էր շախմատ խաղալ, դաշնամուր նվագել։Ստացել է բազմաթիվ շնորհակալագրեր և պատվոգրեր։
Դպրոցն ավարտելով` ընդունվեց Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Կառավարման ֆակուլտետը և չհասցրեց դառնալ ուսանող։
2019ի հուլիսի 15ին մեկնեց ծառայության։ Վեց ամիս ծառայեց Գյումրու ուսումնական զորամասում , այնուհետև 2020թ-ի հունվարի 10-ից ծառայում էր Մեղրու Ագարակի զորամասում։
Երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, Գերասը ամբողջովին ներգրավվեց այդ գործին։ Սկզբում ցուցակագրումներ ու կամավորագրումներ էր կատարում։ Հրամանատարության կոչին,որ առաջնագծում խիզախ տղաներ են անհրաժեշտ, առաջինն է արձագանքել և ինքնակամ գնացել մարտի դաշտ։
Հոկտեմբերի 3ից եղել է Ջրականում` թեժ կռիվներում, որտեղ էլ ուժեղ մարտեր են մղել թշնամու դեմ, սակայն հարազատներից թաքցրել է, այդ փաստը:
Հերոսաբար մարտնչելուց հետո հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ԱԹՍ-ի հարվածից անմահացել է Սանասարում։
Պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։