Ծնվել է 14.02.1999թ.ին Երևանում: Սովորել ե Դավիթ Բ.անվան 186 դպրոցում: 14 տարեկանից ապրել է Գերմանիայում,միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է քոլեջ: 1 տարի սովորելուց հետո,բարձր առաջադիմություններով ընդունվել է Գերմանիայի պետական բժշկական համալսարան: 1 տարի սովորելուց հետո Գևորգը որոշում է կայացնում,որ պետք է մեկնի հայրենիք,իր պարտքը տալու՝ծառայելու: Գևորգը ապագա վիրաբույժ էր,նա շատ պլաններ և նպատակներ ուներ:Նա սպորտի մեծ վարպետ էր ուներ շատ մրցանակներ,մեդալներ և պատվոգրեր: Գևորգը Գերմանիայի չեմպիոն էր: Նա նշանված էր և իր ընտրյալը գերմանուհի էր: Նա իր ընտրյալին սովորեցրել էր հայերեն գրել կարդալ և խոսել,իսկ ինքը 8 լեզվի էր տիրապետում:
Պատերազմի առաջին օրերից եղել է Ջրականում ,կռվել է քաջաբար ,ոչ չացնելով թշնամու մեծ ուժ և զինտեխնիկա։ Վիրավորվել է ,բայց չի նահանջել կռվել է վիրավոր,սակայն հոկտեմբերի 10-ին ընկել է քաջի մահով։