Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Ղազար Սարուխանյան

Ղազար Սարուխանյան

2001-05-29 - 2020-10-10

Ծնվել է 2001 թվականի մայիսի 29֊ին Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում։ 2006 թվականից հաճախել է տեղի Շ. Շահնազարյանի անվան միջնակարգ դպրոց,որն ավարտել է 2018 թվականին։Եղել է պարտաճանաչ,ընդունակ ու կարգապահ աշակերտ։
2018 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընտանիքի հետ տեղափոխվել է  մայրաքաղաք Երևան,աշխատանք գտնելու և աշխատելու նպատակով։ Աշխատանքի է անցնում սննդի կետում և արագ ինտեգրվում է քաղաքի կյանքի մեջ։

2019 թվականին հուլիսի 10֊ին մեկնում է ծառայության և միանգամից գնում է ծառայության Մատաղիս։ 

2020 թվականի սեպտեմբերի 27֊ին սկսվեց պատերազմ և Մատաղիսը դարձավ ամենաթեժ կետերից մեկը։ Ղազարը կռվի առաջին օրից մասնակցում է թեժ մարտերին,քաջի նման կռվում և զոհվում քաջաբար։

Ցավոք,հոկտեմբերի 10֊ին պատերազմի 14֊րդ օրը ցերեկը ժամի 15.00֊ի կողմերը անմահանում է Ղազարը՝ արկի բեկորներից մարմնի տարբեր մասերում մահացու վիրավորումներ ստանալով։ Ղազարը մահանում է կարևոր բարձունքի պաշպանության ժամանակ,շատերիս հայտնի Լյուլասազ բարձունքի պաշպանության ժամանակ։

Ղազար Սարուխանյանը հուղարկավորվել է հոկտեմբերի 14֊ին հայրենի գյուղ Կոթիում։
Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայություն և 6֊րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան մեդալներով։

Ղազար Սարուխանյան

Ղազար Սարուխանյան

2001-05-29 - 2020-10-10
Ծնվել է 2001 թվականի մայիսի 29֊ին Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում։ 2006 թվականից հաճախել է տեղի Շ. Շահնազարյանի անվան միջնակարգ դպրոց,որն ավարտել է 2018 թվականին։Եղել է պարտաճանաչ,ընդունակ ու կարգապահ աշակերտ։ 2018 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընտանիքի հետ տեղափոխվել է մայրաքաղաք Երևան,աշխատանք գտնելու և աշխատելու նպատակով։ Աշխատանքի է անցնում սննդի կետում և արագ ինտեգրվում է քաղաքի կյանքի մեջ