Գոռը ծնվել է 1998 թվականի փետրվարի 9-ին, Արմավիրի մարզի Արշալույս գյուղում։
Գոռը բարի էր, հոգատար հումորով, նպատակասլաց,
ձեռքի մեծ շնորհով օժտված, հայրենիքին ու ընտանիքին նվիրված։
Պատերազմի երկրորդ օրվանից կամավոր մասնակցել է հայրենիքի համար մղվող ծանր մարտերին, կռվելով ամենաթեժ կետերում։
Գոռ Համբարձումյանը զոհվեց հոկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը՝ Կարմիր շուկայում՝ անօդաչուի հարվածից։
Գոռը քանդակագործ էր․ Սուրբ Հովհաննես եկեղեցու համար վարպետին պատվիրած խաչքարը Գոռը ինքնուրույն քանդակեց։ Հետագայում վարպետի խնդրանքով այն տեղադրեցին գերեզմաններում՝ նվիրելով գյուղի բոլոր զոհված տղաներին։