Չորեքշաբթի, Դեկտեմբերի 04, 2024
Չորեքշաբթի, Դեկտեմբերի 04, 2024
Գոռ Սարգսյան

Գոռ Սարգսյան

1999-06-17 - 2020-11-08

Ծնվել է 1999թ. հունիսի 17-ին Երևանում։ 2005 թ-ին ընդունվել է Գրիգոր Զորհապի անվան թիվ 97 ավագ դպրոցը։ Փոքր հասակում հաճախել է լողի, շատ էր սիրում այդ սպորտաձև։ Դպրոցն ավարտել է 2016թ-ին լավ գնահատականներով և անմիջապես ընդունվել է պետական համալսարանի միջուկային ֆիզիկա բաժինը: Սովորել է անվճար։

Ուսումն ավարտելուց անմիջապես հետո 2020թ. հուլիսի 30-ին զորակոչվեց ՀՀ զինված ուժեր և վիճակահանության արդյունքում մեկնեց Հադրութ։ 

Հասցրել էր ծառայել մոտ 2 ամիս երբ սկսվեց պատերազմը։ Պատերազմի հենց առաջին օրվանից բուռն կերպով մասնակցել է գործողություններին։ Հադրութում  ընկնելով շրջափակման մեջ կարողանում են մի կերպ դուրս պրծնել ու նահանջել դեպի Մարտունի իսկ ավելի ուշ արդեն Շուշի։ 

Չարաբաստիկ նոյեմբերի 7-ն էր, երբ Գոռը Շուշիից զանգահարեց եղբորը և ասաց որ արդեն 30 րոպե վիրավոր շրջափակման մեջ ընկած է գետնին ու ոչ ոք չկա որ օգնի։ Վիրավորումը թեթև էր, եթե նրան կարողանայն դուրս բերել այնտեղից այսօր նա մեզ հետ կլիներ։ 

Ամսի 7-ից սպասեցինք նրա վերադարձին,բայց այդպես էլ չվերադարձավ։ Նա այդպես էլ վիրավոր վիճակում իր ընկերների հետ մնաց շրջափակման մեջ։ Կարմիր Խաչը փրկարարների հետ միասին ամսի 13-ին Շուշիից դուրս բերեցին 109 հերոս տղաների դիեր, որոնց թվում էր նաև Գոռը։