Գոռ Նորայրի Սարկիսյանը ծնվել է 2002 թ. մարտի 23-ին Երևանում։
Սովորել և ավարտել է Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցը: Եղել է ձյուդոյի ՀՀ երիտասարդական հավաքականի անդամ, նվիրյալ մարզիկ, սամբոյի 2020 թ. ՀՀ չեմպիոն: Ուներ բազմաթիվ մեդալներ և պատվոգրեր: Նա պայքարող տեսակն էր, երբեք սկսված գործը կիսատ չէր թողնում: Ընդունվել է ՀՖԿՍՊԻ՝ կինեզոլոգիայի բաժին և մեկնել ծառայության: Պատերազմի օրերին մարտնչել է Մարտակերտում, հերոսի մահով ընկել է հոկտեմբերի 18-ին` անօդաչու թռչող սարքի հարվածից: Գոռի կիսատ երազանքը բիզնեսմեն դառնալն էր, ուզում էր ուսումը շարունակել Մոսկվայում և դառնալ ատամնատեխնիկ: Նա ասում էր. «Ինչ մասնագետ էլ դառնաս, պետք է լավը լինես»: Գոռի խոսքը գործ էր:
Ձեզ բացակա չենք դնի․ Գոռ Նորայրի Սարկիսյան
Բանակ գնալիս մահացած եղբոր նկարը հետը տարավ, կորցրի 2-րդ Գոռիս․ Արցախում զոհված Գոռ Սարկիսյանի մայր