Ծնվել է 2002 թվականին Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում։
Ծառայության է անցել 2020 թվականի հուլիսին Վարանդայում։ Տիրապետել է «Ֆագոտ» հակատանային համակարգին։
Սեպտեմբերի 27-ից ոսոխի դեմ մարտնչել է Ջրականում։
Զոհվել է հանուն Հայրենիքի հոկտեմբերի 12-ին Ղարղաբազարում։
Պարգևատրվել է «Արիության» մեդալով։