Ծնվել է 1978թ․ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում։ Ունի երեք երեխա։
Մասնակցել է Ապրիլյան քառօրյային։ Սեպտեմբերի 27-ին մեկնել է Մարտունու առաջնագիծ։
Հոկտեմբերի 11-ին 7-րդ վաշտին միանալով մեկնել է Հադրութ զինակիցներին օգնության։
Վարանդա - Հադրութ ճանապարհին ընկնելով շրջափակման մեջ՝ կռվել է մինչև վերջին փամփուշտը։
Զոհվել է քաջի մահով հանուն հայրենի Արցախի։
Պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։