Ծնվել է 1994թ հոկտեմբերի 27֊ին, Երևանում։ Ծառայում էր հատուկ նշանակության զորամասում, պայմանագրային հետախույզ էր, ջոկի հրամանատար։
Կռվել է ամենաթեժ կետերում` պատվով կատարելով իր առաքելությունը։ Վերջին բարդ առաջադրանքին գնացել է կամավոր` լավ գիտակցելով, որ հնարավոր է ` չվերադառնա։
Զոհվել է Սարատակ գյուղի մատույցներում ,հոկտեմբերի 19֊ին, ԱԹՍ֊ի հարվածից։