Շաբաթ, Ապրիլի 19, 2025
Շաբաթ, Ապրիլի 19, 2025
Հարություն Մկրտչյան

Հարություն Մկրտչյան

1993-12-31 - 2020-12-11

Հարություն Սեյրանի Մկրտչյան ծնվել է 1993թին դեկտեմբերի 31ին Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղում։Սովորել է տեղի միջն. դպրոցը ։

Զբաղվել է անասնապահությամբ հողագործությամբ։

Շատ խելացի և հոգատար զավակ է եղել Հարությունը ,ծնողին հարգող և գնահատող։

2011թ զորակոչվել է բանակ,ծառայել է Եղնիկներում։

Հարությունի հրամանատարը եղել է Քյոխը,ումից և նա սովորել է հայրենասիրություն։

Հարությունը տիրապետել է ԱԳՍ զենքին։

Ծառայության ժամանակ ստացել է կրտսեր սերժանտի կոչում,ապա ավագ սերժանտի։

2013թ ավարտել է ծառայությունը և իր ծննդյան օրը անակնկալ անելով վերադարձել է տուն։

2014թ Հարությունն ամուսնանում է, աշխատում դառը քրտինքով, սիրով և ուրախությամբ պահում իր ընտանիքը։

Ունի 2երեխա՝ տղա և աղջիկ։

Աղջիկը 2ամսեկան էր, երբ սկսվեց պատերազմը։

Մոբի զորքով Հարությունը մեկնում է զորավարժությունների, այնուհետև Արցախ։ Կռիվ են մղում Ջաբրայիլում։

Հոկտեմբերի 12ին վերադառնում են տուն։

Տղաները դեռ չկազդուրված նորից կանչում են հերթափոխության։ Նոյեմբերի 26ին մեկնում են իբրև Լաչին,բայց տանում են Հադրութի Հին թաղեր և Խծաբերդ գյուղերը։

Ընդհանուր 11 հոգուց բաղկացած վաշտը հանձն է առել պահելու «Վիշկի» դիրքը: Դեկտեմբերի 10-ին Տղերքին պետք է փոխարինեին, բայց ինչ-որ հարցեր են ծագել։ Դեկտեմբերի 12-ին, երեկոյան՝ ժամը 20:00-ին, մարտերը սկսվել են, բոլորը նահանջի հրաման են ստացել, բայց, քանի որ իրենք սարի վրա են եղել, նահանջի հնարավորություն չեն ունեցել, 4 կողմից շրջափակված են եղել: Չեն հանձնվել, թշնամու հետ մարտի են բռնվել: Ոչ մեկը իրենց օգնության չի հասել, ընդհակառակը՝ իրենք են թիկունքը պաշտպանել, որպեսզի 200 զինվոր կարողանա նահանջել: Նույնիսկ թշնամին տեսանյութեր էր հրապարակել, թե ինչպես են բարձրանում նույն սարը, գրավում այդ դիրքերը: 9 հոգով, մոտավորապես, 150 թշնամու կորուստ են պատճառել ու իրենց դեմ կռվել է Թուրքիայի հատուկջոկատայինների խումբը։

Տղաների մարմինները հարազատներին են հանձնել դեկտեմբերի 16-ին: Ըստ տեղեկությունների, մարմինները հանձնել են թշնամու բարձրաստիճան պաշտոնյայի հրահանգով: Վերջինս ասել է, որ այդ հերոսական մարտը 9 հոգով են մղել, ՀԵՐՈՍԻ պես էլ պետք է հանձնվեն:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից և վերջինիս հրամանով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արմավիրի մարզից Խծաբերդի ուղղությամբ մղված մարտերում զոհված ինը զինծառայողներ հետմահու արժանացել են «Արիության համար» մեդալի։

«Մեր կյանքը կանգ առավ, ինձ Հարութից մնացին մի շքանշան ու երբեք չմեռնող կարոտ»․ Նելլին ամուսնուն կորցրեց Խծաբերդի մարտերում

Ձեզ բացակա չենք դնի․ Հարութ Սեյրանի Մկրտչյան

 

Հարություն Մկրտչյան

Հարություն Մկրտչյան

1993-12-31 - 2020-12-11
Տղաների մարմինները հարազատներին են հանձնել դեկտեմբերի 16-ին: Ըստ տեղեկությունների, մարմինները հանձնել են թշնամու բարձրաստիճան պաշտոնյայի հրահանգով: Վերջինս ասել է, որ այդ հերոսական մարտը 9 հոգով են մղել, ՀԵՐՈՍԻ պես էլ պետք է հանձնվեն: