Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հայկ Ալեքսանյան

Հայկ Ալեքսանյան

1991-01-07 - 2020-10-09

Ծնվել է 1991 թվականի հունվարի 7-ին Գյումրի քաղաքում։ Աշխույժ էր, խելացի, ընկերասեր։ Կարմիր դիպլոմների դափնեկիր է։ Ուսուցիչները մինչև հիմա էլ հիշում և հպարտանում են իրենց խելացի և օրինակելի աշակերտով։ 2009-ին սեփական ուժերով ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ 2013-ին ավարտել է համալսարանն ու լեյտենանտի կոչումով նշանակվել Վայքի հրետանային դիվիզիոնում դասակի հրամանատար։
Հայկը հայրենասիրական ոճով էր անգամ սեր խոստովանում։ Նշանածին՝ Լիլիթին ասում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»,- Լեոնիդ Ազգալդյան, «Ես քեզ սիրում եմ և վերջ»,-Հայկ Ալեքսանյան։
Հայկը պատրաստված հայրենասեր սպա էր։ Իր ժպիտն ու խստությունը զինվորներին զգաստացնում էր. սիրում էր զինվորին, հետները խոսում երկար տարբեր թեմաներից, բայց մեկ է վերջում, իհարկե, հոգու հայացքը դեպի լեռներն ու հայրենիքն էին։

Կենսախինդ էր, զորամասում առիթ լինելու դեպքում առաջինն ինքն էր պարում, ինքնուրույն հայկական պարեր էր սովորել և ցանկանում էր, որ զինվորները ռազմապարեր ուսումնասիրեն։ Ինքնուրույն ու յուրովի էր նաև բացահայտում հայրենիքը։ Հայկի հայրենասիրությունը երևում է նաև իր հայրենաճանաչման մեջ։ Սիրում էր արշավներ, հայրենիքի ամեն քար ու թուփ սիրում էր։ Շատ էր կարդում, Նժդեհի գրքերն անկողնու կողքին էին։ Հարազատներին նվերներ ընտրելիս էլ հաճախ կանգ էր առնում գրքերի վրա։
Հայկի երզանքներից էր նաև ընտանիք կազմելը, չորս երեխա էր ուզում ունենալ։ Երազանքն էր, որ առաջնեկն աղջիկ լինի, ասում էր՝ տղաներ շատ ունեմ՝ նկատի ունենալով իր զինվորներին։ Հոկտեմբերի 20-ին պիտի ամուսնանար, բայց պատերազմը սկսելուց արդեն մարտկոցի հրամանատար կապիտան Հայկ Ալեքսանյանն առաջիններից էր մարտի դաշտում։ Երեք դիրք է ղեկավարել Ջաբրաիլում։ Իր հրամանատարության ժամանակ մարտկոցից ոչ ոք չի զոհվել։ Թշնամական ուժերին մեծ մարդկային և տեխնիկական կորուստներ հասցնելուց հետո՝ հոկտեմբերի 9-ին Հայկը անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել է և հիվանդանոցի ճանապարհին անմահացել։

Հայկի հուղարկավորությունը հոկտեմբերի 19-ին էր, հենց հրետանավորի օրը, պլանավորված հարսանիքից մեկ օր առաջ։

Կապիտան Հայկ Ալեքսանյան՝ ոչ ոք չի մոռացվի, ոչինչ չի մոռացվի

Ձեզ բացակա չենք դնի․ Հայկ Սամվելի Ալեքսանյան

Մեր ժամանակների Նժդեհը. անմահ Հերոս  Հայկ Ալեքսանյան

Հայկ Ալեքսանյան

Հայկ Ալեքսանյան

1991-01-07 - 2020-10-09
Ծնվել է 1991 թվականի հունվարի 7-ին Գյումրի քաղաքում։ Աշխույժ էր, խելացի, ընկերասեր։ Կարմիր դիպլոմների դափնեկիր է։ Ուսուցիչները մինչև հիմա էլ հիշում և հպարտանում են իրենց խելացի և օրինակելի աշակերտով։