Ծվել է 1977թ․ Վերին Ճամբարակ գյուղում։ Ունի երկու որդի։
1995թ-ից ծառայել է հայրենիքին, եղել է զորամասի թիկունքի պետ-հրամանատարի տեղակալ։
Մասնակցել է Ապրիլյան և Հուլիսյան մարտերին, 44-օրյա պատերազմում դիրքերն ապահովել է սննդով։
Դուրս է բերել զոհված և վիրավոր զինվորներին և ինքն էլ զոհվել է հոկտեմբերի 15-ին անօդաչուի հարվածից։
Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։