Զորակոչվեց բանակ հուլիսի 30-ին, ծառայության անցավ Արցախ։
Երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը 2 օր կապ չեղավ Իշխանի հետ: Լինելով ընդամենը 2 ամսվա ծառայող՝ 33 օր պայքարել են եղել են Ջրականում, Հադրութում, Մարտունիում, իսկ վերջում Կարմիր Շուկա։ Ծանր մարտեր են ունեցել, կոիվ են տվել, հրետանային գումարտակով։ Հոկտեմբերի 29-ի գիշերը անօդաչուի հարվածից վիրավորում է ստանում 5 օր պայքարում է կյանքի համար։ Բայց ցավոք հերոսի սիրտը կանգ է առևում նոյեմբերի 5-ին:
Հետմահու Արցախի հանրապետության նախագահի հրամանով պարգևատրվում է «Արիության» մեդալով: