Ծնվել է 1974թ․ մայրաքաղաք Երևանում։ Ունի երկու երեխա։
Կամավորագրվել է հայրենիքի համար մղվող պայքարին և մեկնել ռազմաճակատ։
Կռվել է հանուն Արցախի և զոհվել է հոկտեմբերի 17-ին Կարմիր Շուկայի մատույցներում։
Մարմինը մայր հողին է հանձնվել դեկտեմբերի 20-ին Եռաբլուր պանթեոնում։