Ծնվել է Լոռու մարզի Լեռնավան գյուղում։ Մեկ տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ուսանելուց հետո, գերազանց առաջադիմության շնորհիվ,ուղարկվել է Իտալիա ուսումը շարունակելու։ Երկու տարի սովորել է Մոդենայի բարձրագույն ռազմական ինստիտուտում որից հետո 3 տարի Թուրինի բարձրագույն ռազմական ինստիտուտում։
2014 թվականին վերադարձել է հայրենիք և անցել ծառայության Վայքի զորամասում։ Մեկ տարի հետո ուղարկվել է ԱՄՆ վերապատրաստման։ 9ամիս Չիկագոյի ռազմական ակադեմիայում վերապատրաստվելուց հետո վերադարձել է և նշանակվել է դասակի հրամանատար խաղաղապահ բրիգադում։ Մեկնել է Լիբանան և Սիրիայի Արաբական Հանրապետություն Խաղաղապահ արաքելության։
Նոր էր վերադարձել Սիրիայից, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Մասնակցել է Հադրութի և Մարտունու ինքնապաշտպանական մարտերին։
Նոյեմբերի 2-ը վերջին լուսաբացն էր կապիտան Խաչատրյանի։ Զոհվեց աշխարհում արգելված կասետային ռումբից Մարտունի 2-ում։