Մարատ Արթուրի Խաչատրյանը ծնվել է Արմավիրի մարզի, Արմավիր քաղաքում: 2008 թվականին ընդունվել է Արմավիր քաղաքի Վ. Բախշյանի անվան թիվ երկու հիմնական դպրոց: 2012-2014թվականներին հաճախել է Արմավիրի շախմատի դպրոց:
2013թվականի մասնակցել է (վեցերրորդ դասարանում) Ռուսաց լեզվի օլիմպիադային ու հաղթելով հանրապետական փուլը՝ որպես հաղթող՝ ձմեռային արձակուրդները անցկացնում է ՌԴ-ում՝ լինելով ՌԴ նախագահի հատուկ հյուրը: 2014-2018 թվականներին հաճախել է Արմավիրի արվեստի դպրոց, գեղանկարի բաժինը ու այն ավարտելով՝ ստացել է գեղանկարչի որակավորում:
2017 թվականին, գերազանց ավարտելով իննամյա կրթությունը, նույն թվականին ընդունվում է Արմավիր քաղաքի Ռ. Եղոյանի անվան թին մեկ ավագ դպրոցը և 2020 թվականին, նույնպես գերազանց ավարտելով ավագ դպրոցը, ընդունվում է քաղաք Երևանի պետական ճարտարապետական համալսարանի Տեղեկատվական տեխնոլոգիաների Անվտանգություն բաժինը:
2020 թվականի հուլիսի քսանմեկին զորակոչվել է զինորական ծառայության՝ ԱՀ Հադրութ քաղաքում տեղակայված զորшմասում: 2020 թվականի սեպտեմբերի քսանյոթից Ադրբեջանի հանրապետության կողմից սшնձшզերծած Արցախյան երկրորդ պшտերազմի մասնակից: Մшրտական գործողություններով մասնակցել է Հադրութի շրջանի, Վարանդա (Ֆիզուլի) քաղաքի, Մարտունի շրջանի պшշտպանության գործողություններին:
Նոյեմբերի վեցին, հատուկ առաջադրանք կատարելիս, Մարատենց ստորաբաժանումը տեղափոխում են Շուշի։ 2020թվականին նոյեմբերի յոթին Շուշի քաղաքի պшշտպանության ընթացքում թշնшմու հետ մшրտի ժամանակ զոհվում է շարքային գնդшցրորդ՝ Մարատ Արթուրի Խաչատրյանը:
Հերոսի մարմինը հուղшկավորված է Արմավիր համայնքի Նորապատ բնակավայրի գերեզմшնատանը: