Ծնվել է 2002թ․ փետրվարի 1-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։ Նա աչքի էր ընկնում խելքով ու պոեզիայի հանդեպ մեծ սիրով։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանում խոհարարական կուրսեր ու անմիջապես աշխատանքի է անցել սննդի բարձրակարգ ոլորտում, որտեղ վայելել է կոլեկտիվի մեծագույն սերն ու հարգանքը։
2020թ․ հուլիսի 8-ին զորակոչվել է հայոց բանակ։ Կարանտինը 40 օր Մարտունիի զորամասում անցկացնելուց հետո տեղափոխվել է Հադրութ հիմնական ծառայության։ 2 ամիս պատվով իր պարտքը կատարելուց հետո սեպտեմբերի 27-ին սկսվում է չարաբաստիկ պատերազմը։
Առաջին օրվանից կռվել է բազմաթիվ թեժ կետերում՝ Հադրութում, Մարտունիում, Ֆիզուլիում, Քարին տակում և Շուշիում։
Նեյեմբերի 5-ին տեղափոխում են Շուշի, որտեղ էլ 18-ամյա Նարեկ նոյեմբերի 8-ին ընկնում է հերոսի մահով։