Ծնվել է 1980թ․ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Ունի երկու երեխա։
Ծառայել է տանկային զորամասում, զբաղեցրել է սպայական տարբեր պաշտոններ։ Եղել է շտաբի ինժիներական ծառայության սպա, մասնակցել է Ապրիլյան քառօրյային։
Թշնամու դեմ պայքարել է նաև 44 օրյա պատերազմում, մարտեր է մղել Հադրութում։ Ներկայացվել է «Արիության» մեդալի։
Շուշիում կրակի տակ դուրս է բերել վիրավորներին և զոհվել է նոյեմբերի 7-ին շրջափակումից դուրս գալիս։