Ուրբաթ, Մայիսի 03, 2024
Ուրբաթ, Մայիսի 03, 2024
Նորայր Միրզոյան

Նորայր Միրզոյան

1982-01-30 - 2020-11-05

Ծնվել է 1982 թվականին: ՊԲ-ում ծառայել է 2000-2002թթ.: 2004թ. ավարտել է Երևանի մենեջմենտի համալսարանի «Իրավագիտություն» բաժինը: 2002-2020 հունիսի 11-ը ծառայել է ԱՀ ոստիկանությունում՝ քրեական հետախուզության վարչության օպերլիազորից հասնելով ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի պաշտոնին։

2016թ.-ից ոստիկանության գնդապետ է, իսկ 2020թ. հունիսի 11-ին ԱՀ ԱԱԾ տնօրենի հրամանով ծառայության է անցել ԱԱԾ-ում, որտեղ էլ պաշտոնավարել է որպես տնօրենի տեղակալ: 2020թ. նոյեմբերի 1-ին Նորայր Միրզոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

44-օրյա պատերազմի ժամանակ էլ նա եղավ բացառիկ՝ իր ռազմական գիտելիքները հմուտ կառավարելով կարողացավ թշնամուն զգալի կորուստներ պատճառել: Ամբողջ ռազմագործողությունների ընթացքում ինքն ուրիշ մարտական դիրքում էր, ընկերները՝ ուրիշ, բայց և ամեն անգամ հետաքրքրվում էր տղաների որպիսությամբ, մեկ-մեկ էլ կատակում՝ ասելով՝ վախած ե՞ք: Եվ իհարկե, այս ամենը նաև բոլորի մարտական ոգին բարձրացնում էր և ավելի ոգևորում:

90-ականներին, երբ դեռ փոքր էր, էլի շատ էր հետաքրքրվում պատերազմից, քննարկում էր, հերոսացած տղաների սխրանքներին էր ուզում ծանոթանալ: …2020 թվականի նոյեմբերի 5-ին հող հայրենին պաշտպանելիս Նորայր Միրզոյանն իր անունը փառքով պսակեց ու սերունդների համար մի սխրալի ու հերոսական էջ թողեց՝ իր հերոսությամբ լի:

Պետությունը սահմանից է սկսվում

«Ոսկե արծիվ» շքանշանակիր Նորայր Բորիսի Միրզոյան

Շնորհավոր ծնունդդ, հերոս գեներալ

Նորայր Միրզոյան

Նորայր Միրզոյան

1982-01-30 - 2020-11-05