Հինգշաբթի, Մայիսի 02, 2024
Հինգշաբթի, Մայիսի 02, 2024
Ռաֆայել Խաչատրյան

Ռաֆայել Խաչատրյան

2002-05-29 - 2020-11-25

Ռաֆայել Էդուարդի Խաչատրյանը ծնվել է 2002թ. մայիսի 29-ին քաղաք Երևանում:

2005թ.-ից հաճախել է Ավանի թիվ 158 մանկապարտեզ:

2008թ.-ին ընդունվել է Ավանի թիվ 170 դպրոց, որն ավարտել է 2020թ.-ին: Ռաֆայելը ընկերասեր, բարի, հոգատար տղա էր: Հետաքրքրասեր պատանին ուներ տարբեր նախասիրություններ. հաճախել է նկարչության դասերի: Դպրոցական ուսումնառությանը զուգահեռ մարզասեր ու ակտիվ տղան հաճախել է նաև բասկետբոլի, վոլեյբոլի:

Դպրոցն ավարտել և ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ծրագրավորման բաժին: Շատ էին Ռաֆայելի նպատակներն ու երազանքները ուսումնառության, ընտրած մասնագիտության հետ կապված: Միևնույն ժամանակ Ռաֆայելը շտապում էր մեկնել ծառայության, անհամբեր էր և անձամբ էր գնացել զինկոմիսարիատ՝ տեղեկանալու, թե ինչու դեռ չեն ծանուցել ծառայության վերաբերյալ:

Ռաֆայել Խաչատրյանը 2020թ. օգոստոսի 30-ին զորակոչվել է հայկական բանակ: Մեծ ոգևորությամբ ծառայության է անցնում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի զորամասում, իսկ սեպտեմբերի 15-ից ծառայության է անցել իր հիմնական զորամասում որպես գնդացրորդ:

Սեպտեմբերի 27-ին, երբ սկսեց չարաբաստիկ պատերազմը Ռաֆայելի ծառայության մեկ ամիսը դեռ չէր լրացել, սակայն նա ակտիվորեն մասնակցել է թշնամու սանձազերծած պատերազմին: Սկզբում մասնակցել է Հադրութի պաշտպանական մարտերին, ապա տեղափոխվել է Ասկերան: Մասնակցել է նաև Մարտունու շրջանի համառ մարտերին: 44 օր Ռաֆայելը անձնվիրաբար մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերին, և միայն պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին, հոր ծննդյան օրը, Մարտունիի մոտակայքում ծանր բեկորային վիրավորում է ստացել և տեղափոխվել Երևան: Աստղիկ բժշկական կենտրոնում բարդ վիրահատություններից հետո Ռաֆայելը կարճ ժամանակ ուշքի է եկել, զրուցել հարազատների հետ, կատակել, տեղեկացել պատերազմի ավարտի մասին, որը զինվորի բաղձալի ավարտը չուներ: 6 օր անց հետվիրահատական բարդություններից Ռաֆայելը հայտնվում է կոմայի մեջ, նոյեմբերի 25-ին ուշքի չգալով նվիրյալ հայորդին անմահանում է:

Ձեզ բացակա չենք դնի․ Ռաֆայել Խաչատրյան

Ռաֆայել Խաչատրյան

Ռաֆայել Խաչատրյան

2002-05-29 - 2020-11-25
Դպրոցն ավարտել և ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ծրագրավորման բաժին: Շատ էին Ռաֆայելի նպատակներն ու երազանքները ուսումնառության, ընտրած մասնագիտության հետ կապված: Միևնույն ժամանակ Ռաֆայելը շտապում էր մեկնել ծառայության, անհամբեր էր և անձամբ էր գնացել զինկոմիսարիատ՝ տեղեկանալու, թե ինչու դեռ չեն ծանուցել ծառայության վերաբերյալ: