Շաբաթ, Ապրիլի 27, 2024
Շաբաթ, Ապրիլի 27, 2024
Ռաֆայել Նահապետյան

Ռաֆայել Նահապետյան

1991-09-10 - 2020-10-04

Ծնվել է Շիրակի մարզի Աշոցք գյուղում 1991թ. սեպտեմբերի 10-ին։ Ընդունվել է տեղի դպրոցը 1998թթ. և ավարտեց  գերազանցությամբ   2008թթ։ Դպրոցական տարիներին աչքի էր  ընկնում  իր  բազմակողմանի  ունակություններով բոլոր առարկաների նկատմամբ, բայց առավել ակտիվ էր  մաթեմատիկայի, ֆիզիկայի. ինֆորմատիկայի և այլ առարկաներից:Նույնիսկ 3-րդ դասարանում ,երբ ճամբար էր գնացել ինտելեկտուալ մրցույթից ընկել էր 3-րդ տեղը, մասնացել է օլիմպիադաների,նույնիսկ տնտեսագիտական մրցումների է մասնակցել և հաղթել;

պրոցն ավարտելուց հետո ընդունվեց Գյումրու ճարտարագիտական համալսարանի էլ.էներգետիկայի ֆակուլտետի անվճար բաժինը և ավարտելուց հետո , նույն տարին էլ ընդունվեց Երևանի մագիստրատուրայի էլ. Էներգետիկայի բաժինը, հեռակա, որն էլ ավարտեց գերազանցությամբ,կարմիր դիպլոմով:

Նախկան մագիստրատորրայի ավարտելը երկու տարի ծառայեց հայոց բանակում, որտեղ եղել էր երկու ջոկատի հրամանատար, մասնագիտացել էր ՀՕՊ ծառայության մեջ, և նրա բարձր մարտական պատրաստակամության համար շնորվեց պատվոգիր դեռևս մեկ տարվա ծառայության ընթացքում և բանակից վերադարձավ ԲԱՆԱԿԻ ԳԵՐԱԶԱՆՑԻԿԻ մեդալով և կոչումով։

2014թ . աշխատանքի անցավ Գյումրու շաքարի գործարանում, որպես էլեկտրիկ ինժեներ, տեսնելով նրա գիտելիքները , վերադասի կողմից նշանակվեց Գյումրու Էլ.Էներգիայի բարձրավոլտերի ցանցում որպես ռելեների բաժնի ինժեներ,հետագայում ՝ երկու տարի հետո պետ նշանակելու ակնկալիքով:

2018թ․ մարտ ամսին ընդունվեց Աշոցքի ոստիկանության բաժին, որպես ավագ լեյտենանտ:

2020թ․ սեպտեմբերի 28-ին տարան մի խումբ ոստիկանների հետ Գյումրի ,որտեղից տեղափոխել էին Կիրովական , այդտեղ 3-4 օր մնալուց հետո նրան նշանակել էին դասակի հրամանատար և հոկտեմբերի 3-ին գիշերով տեղափոխել էին Ղարաբաղ Շուշիի մշակույի տունը, որտեղից և պետք է տեղափոխեին սամանները:

Իր ջոկատին հասցնում է Շուշի, բայց հենց այդտեղ , մշակույթի տան մեջ ռմբակոծությունից էլ զոհվել էր զենքը ձեռքին։

Հետմահու ՀՀ ոստիկանության նախարարության կողմից շնորհվել է  «ՄԱՐՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ» մեդալը և Արցախի նախագահի կողմից «ԱՐԻՈՒԹՅՈՒՆ» մեդալները։

Ռաֆայել Նահապետյան

Ռաֆայել Նահապետյան

1991-09-10 - 2020-10-04
Ծնվել է Շիրակի մարզի Աշոցք գյուղում 1991թ. սեպտեմբերի 10-ին։ Ընդունվել է տեղի դպրոցը 1998թթ. և ավարտեց գերազանցությամբ 2008թթ։ Դպրոցական տարիներին աչքի էր ընկնում իր բազմակողմանի ունակություններով բոլոր առարկաների նկատմամբ, բայց առավել ակտիվ էր մաթեմատիկայի, ֆիզիկայի. ինֆորմատիկայի և այլ առարկաներից: