Շաբաթ, Ապրիլի 20, 2024
Շաբաթ, Ապրիլի 20, 2024
Ռազմիկ Գալուստի Մկրտչյան

Ռազմիկ Գալուստի Մկրտչյան

1999-03-07 - 2020-10-19

Ծնվել է 1999թ. մարտի 7-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։2005թ.հաճախել է Վարդենիսի Էդվարդ Պողոսյանի անվան թիվ 2 դպրոցը։ 2013թ.ավարտել է ՝ ստանալով իննամյա կրթություն։ 2013_2016թթ. ընդունվել ,սովորել և ավարտել է Վարդենիսի Բադեյան քոլեջի Գյուղացիական և ֆերմերային տնտեսության կազմակերպում,,բաժինը։ 

Նույն տարում՝ 2016թ. ընդունվել է Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի ,,Մարդու կենսագործնեության անվտանգություն և տեխնիկական անվտանգություն ,,բաժինը։

Ավարտելով Առաջին կուրսի հեռակա դասընթացները՝ 2017թ.հուլիսի 29_ին զորակոչվել է Հայոց Բանակ։Ծառայության է անցել ՀՀ ՊՆ 58831 թիվ զորամասում որպես ականանետորդ։(ք.Արարատ,Վազգեն Սարգսյանի անվան զորամաս)։

2019թ.զորացրվել է պահեստազոր։

2019թ.-ի նոյեմբերից շարունակել է ՀԱԱՀ-ի Երկրորդ կուրսի դասընթացները։

2019թ.-ի դեկտեմբերի 1-ի հրամանագրով,որպես պայմանագրային զինծառայող ընդունվել և աշխատել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Չոփռլուի թիվ 52258 զորամասում։Ռազմիկ Մկրտչյանը կրտսեր սերժանտ էր և աշխատում էր որպես զենիթահրթիռային համակարգի նշանառու(իգլիստ)։

2020թ.սեպտեմբերի 27_ից Ադրբեջանական Ագրեսիայի կողմից սանձազերծած Արցախյան Երկրորդ պատերազմին՝ գրավելով և հետ բերելով Քարվաճառի գրաված կարևոր նշանակություն ունեցող դիրքերը։

Ռազմիկ Գալուստի Մկրտչյանը զոհվել է 2020թ.ի հոկտեմբերի 19-ին վիրավոր ընկերներին օգնելիս։

ՀայրենիքիՍահմանները Պաշտպանելիս Ցուցաբերած Խիզախության և Անմնացորդ նվիրումի համար 2020թ հոկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Արմեն Սարգսյանի հրամանով հետմահու պարգևատրվել է «Մարտական Ծառայություն» մեդալով։

Ռազմիկը պայմանագրային ծառայել է Քարվաճառի Չոփուռլուի «Սև Հովազ» գումարտակում։

Անմահ Հերոս Ռազմիկ Գալուստի Մկրտչյանի աճյունը հանգչում է Վարդենիսի քաղաքային գերեզմանատանը։

Ռազմիկ Գալուստի Մկրտչյան

Ռազմիկ Գալուստի Մկրտչյան

1999-03-07 - 2020-10-19
Ծնվել է 1999թ. մարտի 7-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։2005թ.հաճախել է Վարդենիսի Էդվարդ Պողոսյանի անվան թիվ 2 դպրոցը։ 2013թ.ավարտել է ՝ ստանալով իննամյա կրթություն։ 2013_2016թթ. ընդունվել ,սովորել և ավարտել է Վարդենիսի Բադեյան քոլեջի Գյուղացիական և ֆերմերային տնտեսության կազմակերպում,,բաժինը։