Ուրբաթ, Մարտի 29, 2024
Ուրբաթ, Մարտի 29, 2024
Ռուբեն Համբարձումյան

Ռուբեն Համբարձումյան

2001-06-25 - 2020-10-22

Ծնվել է 2001 թվականի հունիսի 25-ին Երևանում։ 2007-2014թթ․ սովորել է Երևանի Ն․ Վ․ Գոգոլի անվ․ N35 դպրոցում։ 2014-2019թթ․ սովորել է Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցում։ 2019թ․ ընդունվել է Երևանի պետական համալսարանի  Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ 

2019թ․ հուլիսի 26-ին զորակոչվել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ։ Ծառայել է Մարտունի քաղաքում՝Մոնթե Մելքոնյանի անվան զորամասում (Մարտունի 2)։ 2019թ․ սեպտեմբերից եղել է հրետանային մարտկոցի ավագ հետախույզ։ Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք շնորհակալագրերի։ 2020թ․ հունվարին անցել է սերժանտական դասընթացներ,որոնցից հետո ստացել է <<Կրտսեր սերժանտի>> կոչում։ 2020թ․ փետրվարին մաթեմատիկայի և հաշվարկային գերազանց հմտությունների շնորհիվ դարձել է Դ20 հրետանային դիվիզիոնի կառավարման դասակի շտաբի պետի հաշվարկող և կառավարման ջոկի հրամանատար։ 2020թ․ սեպտեմբերին ծառայության բարձր որակի համար ստացել է «Սերժանտի» կոչում

2020թ․ սեպտեմբերի 27-ից մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմի թեժ մարտերին։

2020թ․ հոկտեմբերի 22-ին զոհվել է Մարտունիում ավիառումբի հարվածից։

Հետմահու պագևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով , «Արիության»  և «Զինվոր Հայրենյաց» մեդալներով: