Ծնվել է 1997թ․։ Ընտանիքում սիրված ու շատ սպասված։ Դպրոցը ավարտելուց հետո 2016թ․ զորակոչվել է բանակ, ծառայել է Արցախում, Ասկերանում։
Մասնակցել է Ապրիլյան մարտերին, պարգևատրվել «Քաջարի մարտիկ» շքանշանով։ Եղել է աչքի ընկնող, բոլորին հասնող, ընկերասեր, սիրված տղա և ընկեր։
Չարաբաստիկ պատերազմի հենց առաջին օրվանից ոտքի է ելել ժամ առաջ Արցախ հասնել։ Հոկտեմբերի առաջին օրերին մեկնեց Արցախ։ Մասնակցել է Ջրականի, Հադրութի մարտերին։
Զոհվել է հոկտեմբերի 10-ին Հադրութում զինընկերոջը փրկելիս։ Ստացել է երկու վիրավորում որոնք կյանքի հետ անհամատեղելի էին։