Ծնվել է 1998թ. հունիսի 6-ին Տավուշի մարզի Աչաջուր համայնքում, մանկավարժի ընտանիքում: Նա 2005-2016թթ սովորել ու գերազանցությամբ ավարտել է Աչաջրի ակ․ Հ․ Թամրազյանի անվան միջն․ դպրոցը։ Դպրոցական տարիներին երկու հիմնական նախասիրություն ուներ՝ շախմատը և ֆուտբոլը։
2016թ. ավարտում է Աչաջրի Հ. Թամրազյանի անվան միջն. դպրոցը,ապա ընդունվում է ԵՊՀ ԻՄ պատմության բաժինը՝ անվճար հիմունքներով,պատմությունից հավաքելով առավելագույն միավորը՝ քսան։Անվճար ընդունվելու շնորհիվ ստանում է տարեկետման իրավունք։
Տասնհինգ տարեկանից ԱՍԱԼԱ-ի անդամ էր,իսկ ավելի վաղ՝ Երիտասարդ կամավորականների ընդհանուր միության անդամ էր,որտեղ դեռ աշակերտ տարիքից բուռն գործունեություն էր ծավալում ու պարբերաբար խրախուսվում։ Հաջողությամբ հանձնելով քննությունները՝ ավելի քան 15 բուհից հրավեր է ստացել,բայց ընտրել է Չեխիայի Կառլովի անվան համալսարանը, դիվանագիտություն պետք է ուսումնասիրեր։
Ծառայության է մեկնել 2020թ հուլիսի 29-ին՝ հոր ծննդյան օրը։ Վիճակահանության արդյունքում ծառայության է անցել Ջրականում՝ Մեխակավանում ։ Կարանտինն անց է կացրել Մարտունի 2-ում։ Օգոստոսի 18-ին Մարտունի 2 տեղափոխում են Ջրական՝ Առանձիններ, որպես հրետանավոր։ Երկու շաբաթվա ընթացքում շարքային Գասպարյանն արդեն տիրապետում էր իր զենքին՝ ականանետին։
44-օրյա ատերազմին մասնակցել է առաջին օրից։ Ջրականում կռվել է մինչ ամսի 5-ը,ապա հրամկազմի ցուցումով ողջ մնացած զինվորները նահանջել են Հադրութ։
Հոկտեմբերի 10-ին "Առանձիններին" հատուկ հրամանով ուղարկում են Արա լեռ,որպեսզի շրջափակումից դուրս բերեն ծառայակից ընկերներին։
Շիրակը նահատակվում է տեղում՝ թշնամու հրազենի դիպուկ կրակոցից,հարվածն ուղիղ գանգոսկրին է եղել,մահը՝ ակնթարթային։
Շիրակ Գասպարյանին զինվորական կարգով հողին են հանձնել հայրենի գյուղում՝ Աչաջրում, ընտանեկան գերեզմանոցում։
Շիրակ իր ցուցաբերած քաջության ու մեծ նվիրումի համար Արցախի նախագահի հրամանով՝ հետմահու պարգևատրվել է"Արիության համար" ,ապա "Գթության մայր" մեդալներով: