Տիգրան Խաչիկի Արշակյանը ծնվել է 2000 թ. դեկտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում:
Ընտանիքի ավագ որդին էր, բոլորի հույսն ու հպարտությունը: Վարդենիկի ավագ դպրոցը ավարտելուց հետո 2019 թ. զորակոչվել է Մեղրիի Ագարակ զորամաս: 2020 թ․ հոկտեմբերի 2-ին նա Ջաբրայիլում էր:
Հոկտեմբերի 10-ի հրադադարից հետո վիրավորվում է ԱԹՍ-ի հարվածից, բեկորները գլխում և ոտքերում` տեղափոխում են Գորիս, հետո` Երևան, 14-ին մահանում է Երևանում:
Սիրում էր կատակներ անել ընտանիքի անդամների հետ, խիստ էր քույրերի հանդեպ, ասում էր` ծառայեմ գամ, շատ գործեր կան: