Ծնվել է 1992 թվականի նոյեմբերի 8-ին, Երևան քաղաքում, արմատներով ջավախքցի: Ջավախքի լեռնական ոգով դաստիարակված մանուկը 1998 թվականին հաճախել է Երևան քաղաքի Ռ. Սևակի անվան դպրոցը, ցուցաբերելով ուսման նկատմամբ բարձր առաջադիմություն:Ուսումը շարունակել է ճարտարագիտական քոլեջում, այնուհետև` Երևանի Պետական Ճարտարագիտական Համալասարանում: Ուսումը շարունակել է ճարտարագիտական քոլեջում, այնուհետև` Երևանի Պետական Ճարտարագիտական Համալասարանում:
Հայրենիքի նկատմամբ ստանձնած պարտավորությունը Վահրամին 2-րդ կուրսից ճանապարհեց ԼՂՀ` Մարտակերտ, զինվորական ծառայության։ Արդեն հասուն երիտասարդը գտավ իր կյանքի ընկերոջը: Մեկ տարվա երջանիկ ընտանիք։
Ավաղ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսեց պատերազմը։
2020թվականի հոկտեմբերի 21-ին Կարմիր շուկայի համար մղվող մարտում, զինակից հինգ ընկերների հետ, կռվելով մինչև վերջին փամփուշտը թուրք հատուկջոկատայինների դեմ, հերոսաբար ընկավ Վահրամը, փրկելով` մեզ, փրկելով հայրենիքը։