Ծնվել է 1985թ․ մայրաքաղաք Երևանում։
Ժամկետային ծառայության տարիներին եղել է հրետանավոր, հետախուզական ջոկատի հրամանատար։
Հոկտեմբերի 5-ին որպես կամավոր մեկնել է Արցախ, մարտնչել Վարանդայում ուրպես հրետանավոր։
Ավելի քան 4 տասնյակ կամավորների հետ 4 օր կռվել է շրջափակման մեջ և զոհվել հոկտեմբերի 14-ին։ 4 ամիս համարվել է անհետ կորած, հուղարկավորվել է փետրվարի 7-ին։
Պարգևատրվել է «Արիության» մեդալով։