Ծնվել է 2001թ․ մարտի 12-ին Թալինի շրջանի Ն.Արթիկ գյուղում։ Ընդունվել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ` նկարիչ, քանդակագործ։
2019թ․ հուլիսի 17-ին զորակոչվեց բանակ։ Ծառայել է Մարտունի 2-ում։
Զորամասում նրան բոլորը ճանաչում էին Նկարիչ Խորո։ Օգնում էր բոլորին ամեն հարցով։ Արդեն 5 ամիս է դիրքերում էր, որտեղ եղել է այտեղ փոքրիկ մատուռ է սարքել։
Սեպտեմբերի 27-ին, երբ լուրեր տարածվեցին պատերազմի մասին նա արդեն դիրքերում էր։ Վերջին անգամ զանգել է հոկտեմբերի 22-ին։
Հոկտեմբերի 23-ին Ֆիզուլիի թեժ մարտերի ժամանակ կյանքը նվիրեց հայրենիքին և հավերժ մնաց պատերազմում։