Հինգշաբթի, Ապրիլի 25, 2024
Հինգշաբթի, Ապրիլի 25, 2024
Յուրի Սարգսյան

Յուրի Սարգսյան

2000-10-08 - 2020-10-12

Ծնվել է 2000թ. հոկտեմբերի 8-ին ք. Եղվարդ։ 2006-2018թթ. սովորել է Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցում։ 2007-2012թթ. սովորել է Եղվարդի արվեստի դպրոցի վոկալ բաժինը։ 2012-2014թթ. սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցի ժողովրդական երգի բաժինը։  2015-2019թթ. ուսանել է երգիչ-երգահան Մխիթար Քեթցյանի մոտ։ 2019թ. ընդունվել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի ժողովրդական երգի բաժինը։

2012 և 2013թթ. մասնակցել է .«Վերածնունդ» միջազգային չորրորդ և հինգերորդ մրցույթ-փառատոնին և արժանացել 2-րդ կարգի մրցանակի։ 2012թ մասնակցել է Կոտայքի մարզի երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոնին՝ արժանացել 2-րդ մրցանակի։

2017թ սեպտեմբերին մասնակցել է Իսպանիայի Լլորետ դե Մար քաղաքում կայացած երգի միջազգային մրցութին և արժանացել 1-ին մրցանակի։

2019թ. հունվարի 15-ին զորակոչվել է բանակ և ծառայել Հադրութի զորամասում։ Եղել է հրետանավոր։

Զոհվել է 2020թ. հոկտեմբերի 12-ին։

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

https://www.facebook.com/100006096481698/posts/2830598307153358/?d=n

https://www.facebook.com/100006963315316/posts/2870449259863823/?d=n

https://www.facebook.com/100003295198743/posts/4249578768495254/?d=n

https://www.facebook.com/yuri.sargsyan.52

https://instagram.com/_yur_77?utm_medium=copy_link

Յուրի Սարգսյան

Յուրի Սարգսյան

2000-10-08 - 2020-10-12
Ծնվել է 2000թ. հոկտեմբերի 8-ին ք. Եղվարդ։ 2006-2018թթ. սովորել է Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցում։ 2007-2012թթ. սովորել է Եղվարդի արվեստի դպրոցի վոկալ բաժինը։ 2012-2014թթ. սովորել է Ջիվանու անվան աշուղական դպրոցի ժողովրդական երգի բաժինը։