Կիրակի, Մայիսի 05, 2024
Կիրակի, Մայիսի 05, 2024
Ժորա Աղասյան

Ժորա Աղասյան

1985-05-09 - 2023-09-19

Ժորա Բորիկի Աղասյանը ծնվել է 1985 թ. մայիսի 9-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ 1993 թ-ին (Արցախյան l պատերազմի հետ պայմանավորված) սկսել է հաճախել Առաջաձորի Ա.Պողոսյանի անվան միջնակարգ դպրոց։ 2003 թ.-ին ավարտելով դպրոցը մայիսի 12-ին անցել է պարտադիր զինվորական ծառայության, սկզբում Խոջալույում, այնուհետև 6 ամիս անց Ստեփանակերտի Ցոր կոչվող զորամասում որպես սերժանտ։ 2005 թ-ին ավարտել է ծառայությունը և ընդունվել Գրիգոր Նարեկացու անվան համալսարանը «իրավագիտություն» բաժինը։ 2012 թ-ից սկսել է աշխատել Մարտակերտի շրջանի Վանք գյուղի ոստիկանությունում, ստանալով մի շարք գովասանգրեր և շնորհակալագրեր։ Լինելով ոստիկան մասնակցել է 2016 թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմին, ստացել «Մարտական խաչ» l աստիճանի շքանշան։ 2016 թ-ի սեպտեմբերին պայմանագրային զինծառայության է անցել Պաշտպանության Բանակում։

2018 թ-ի փետրվարից սովորել է Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և ստացել մոտոհրաձգային դասակի հրամանատարի որակավորում։ Նույն թվականի հունիսին ավարտելով կրթությունը ծառայությունը շարունակել է Կիչան գյուղի մոտ գտնվող (Սրխավանդ) զորամասում որպես ավագ սպա։ 2020 թ-ին սեպտեմբերի 27֊ից եղել է առաջնագծում, իսկ հոկտեմբերի 3-ին ոտքերից ստացել բեկորային վնասվածքներ։ 2022 թ-ի սեպտեմբերի 14-ին պարգևատրվել է «Անբասիր Ծառայության համար» l աստիճանի մեդալով։ 2023 թ-ի ապրիլին ստացել է «Վաշտի Հրամանատար» կոչումը։

Զոհվել է 2023 թ-ի սեպտեմբերի 19-ին միայնակ դուրս գալով թշնամու տանկի դեմ։ Հուղարկավորել են հոկտեմբերի 9-ին Եռաբլուրում։ Ամուսնացած էր, ուներ 2 որդի և 1 դուստր։

Ժորա Աղասյան

Ժորա Աղասյան

1985-05-09 - 2023-09-19
Ժորա Բորիկի Աղասյանը ծնվել է 1985 թ. մայիսի 9-ին Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ 1993 թ-ին (Արցախյան l պատերազմի հետ պայմանավորված) սկսել է հաճախել Առաջաձորի Ա.Պողոսյանի անվան միջնակարգ դպրոց։ 2003 թ.-ին ավարտելով դպրոցը մայիսի 12-ին անցել է պարտադիր զինվորական ծառայության, սկզբում Խոջալույում, այնուհետև 6 ամիս անց Ստեփանակերտի Ցոր կոչվող զորամասում որպես սերժանտ։