Հինգշաբթի, Ապրիլի 25, 2024
Հինգշաբթի, Ապրիլի 25, 2024
Զորիկ Հարությունյան

Զորիկ Հարությունյան

2001-05-08 - 2020-10-12

Զորիկ Արծրունի Հարությունյանը ծնվել է  2001 թ․ մայիսի 8-ին Չարենցավան քաղաքում։  Սովորել է Կապանի թիվ 5, ապա  Գեղիի միջնակարգ դպրոցում։

Զորիկը հայրենիքի ու հայրենասիրության մասին սեփական դատողություններն ուներ, պնդում էր, որ հայրենիքը սիրել նշանակում է ապրել ու աշխատել  հայրենիքում, իսկ բանակում ծառայելը նրա համար այլընտրանք չուներ, որովհետեւ համոզված էր՝ հայ տղան զինվոր լինելուց հետո միայն իրավունք ունի իրեն տղամարդ համարել։

Զորիկը դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ, ծառայում էր Արցախում։ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց, օրեր անց ծնողներն իմացել էին, որ Զորիկը վիրավոր է ու Սիսիանի հոսպիտալում է, շտապել էին նրան տեսնելու, բայց չէին հասցրել, քանի որ նրան հետ էին տարել ռազմաճակատ։ 

Հադրութ վերադառնալուց հետո Զորիկը զանգահարել էր ծնողներին, ասել, որ իրենք Հադրութի անտառներում են, որ մոլորվել են․․․ կապն ընդհատվել էր։ 

2021 թ․ մարտի 14-ին ԴՆԹ հետազոտությունը հաստատեց՝ Զորիկ Հարությունյանը նահատակվել է․․․

Ձեզ բացակա չենք դնի․ Զորիկ Արծրունու Հարությունյան

 

Զորիկ Հարությունյան

Զորիկ Հարությունյան

2001-05-08 - 2020-10-12
Զորիկ Արծրունի Հարությունյանը ծնվել է  2001 թ․ մայիսի 8-ին Չարենցավան քաղաքում։  Սովորել է Կապանի թիվ 5, ապա  Գեղիի միջնակարգ դպրոցում։