Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2024
Զորիկ Շահրամանյան

Զորիկ Շահրամանյան

2002-06-30 - 2020-10-10

Ծնվել է 2002թ. հունիսի 30֊ին Արցախի հանրապետության Ստեփանակերտ քաղաքում։ 2008֊2014թթ. սովորել է Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան թիվ 1 միջն. դպրոցում, 1-4 դասարաններում հաճախել է շախմատի խմբակ և մասնակցել տարբեր մրցույթների։

2014֊2018թթ. սովորել է Ստեփանակերտի Ֆիզմաթ դպրոցում։ 2015֊2018թթ. հաճախել է Ստեփանակերտի "ԹՈՒՄՈ" ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ 2018֊2019թ. սովորել ՀՀ ք.Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցում։ 2019֊2020թթ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 127 միջն. դպրոցը։ Մասնակցել է տարբեր մրցույթների կենգուռույում՝ 2011, 2012, 2013, 2014թթ.։

7 տարի հաճախել է Մշակույթի տան "Փայտամշակման" խմբակը, ունի իր սեփական գործերի քանդակները։ Հաճախել է կարատեի, ֆուտբոլի եւ բասկետբոլի խմբակներ: 2002֊2003թթ. ծնված պատանիների և աղջիկների միջև բասկետբոլի բաց առաջնությունում՝ նվիրված մայիսյան եռատոնին տարբեր տարիներ գրավել է մրցանակային տեղեր:

2020թ. հուլիսի 4֊ին ընդունվել է Երևանի Ճարտարապետական համալսարանի, ճարտարապետական ֆակուլտետը։ 2020թ. հուլիսի 20֊ին զորակոչվել է պարտադիր ժամկետային ծառայության ԱՀ Պաշտպանության բանակի շարքերում։ 2020թ. օգոստոսի 11֊ին ՊԲ (2 ՊՇ Մարտունի) զորամասում, հանդիսավոր պայմաններում տվել է երդում հայրենիքի առջև, այնուհետև ծառայության անցել ՊԲ (Արա լեռ) զորամաս։

2020թ. սեպտեմբերի 27֊ից Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային դիմադրելու նպատակով ընգրկվել է մարտական գործողություններին ցուցաբերելով ակտիվ մասնակցությունն Ֆիզուլիի շրջանում։ 2020թ. հոկտեմբերի 10֊ին Ֆիզուլիի շրջանում Ղարղաբազար տեղամասում հակառակորդի կողմից հրետակոծվել է իրենց ստորաբաժանման շարասյունը, որի արդյունքում քաջի մահով ընկավ (զոհվեց) մեր հերոս Զորիկը։

Լուրը լսելուց անմիջապես հետո Զորիկի հայրը գնացել է նրա հետևից։ Սպաները հայտնել են, որ Զորիկը վիրավորվել է և ուղարկվել է ՀՀ։ Միայն մեկ ամսից ԴՆԹ֊ի արդյունքներով հնարավոր է եղել գտնել Զորիկի մարմինը:

 Զորիկը իր համեստությամբ և գրագիտությամբ, դպրոցում վայելում էր տնօրինության և ուսուցչական անձնակազմի, իսկ բանակում ընդամենը երկու ամսվա ընթացքում՝ հրամանատարության սերն ու հարգանքը։ Լավ էր տիրապետում համակարգչային ծրագրերին։ Ծառայության կարճ ժամանակահատվածում սեր և հարգանք է վայելել հրամանատարության կողմից։

2020թ. սեպտեմբերի 30֊ին մարտական գործողությունների ժամանակ հայրը այցելել է կրակային դիրք և հանդիպել որդուն, որտեղ վերջինս ասել է՝ Պապ ջան, խի՞ ես եկել հասել այստեղ։

Զորիկ Շահրամանյանը հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում:

Զորիկը, Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է "Մարտական ծառայության" մեդալով, 25.12.2020թ.։

Զորիկ Շահրամանյան

Զորիկ Շահրամանյան

2002-06-30 - 2020-10-10
Ծնվել է 2002թ. հունիսի 30֊ին Արցախի հանրապետության Ստեփանակերտ քաղաքում։ 2008֊2014թթ. սովորել է Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան թիվ 1 միջն. դպրոցում, 1-4 դասարաններում հաճախել է շախմատի խմբակ և մասնակցել տարբեր մրցույթների։