Երեքշաբթի, Ապրիլի 22, 2025
Երեքշաբթի, Ապրիլի 22, 2025

Մարդը, որը <<մահացել>> է, գիտի՝ ինչ է կյանքը․ Գրիգոր Ավոյան․ Կյանքին ասել այո՛

Հունիսի 11, 2022

Գրիգոր Ավոյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 28-ին Մարտունու տարածաշրջանի Ձորագյուղ համայնքում, երեք քույրերի մինուճար եղբայրն է, այն էլ՝ տան փոքրը։ Մինչ զորակոչվելը Գրիգորն ընդունվել է Երևանի պետական բժշկակական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետ։ Բայց դժվար է ասել՝ գործ ունենք ապագա ատամնաբույժի հետ։ Բանակից հետո գայթակղվել է նոր մասնագիտությամբ՝ ռեժիսուրա, կարելի է ասել՝ հաղթել են գեները․ ծնողները արվեստի ոլորտից են, թատրոնի մարդիկ։ Գրիգորն այժմ սովորում է «Պանարմենիան» մեդիադպրոցում։ Զորակոչվել է 2020 թվականի հուլիսի 13-ին, ծառայել է Մարտակերտում։ Պատերազմի 42-րդ օրը վիրավորվել է, հրանոթի հարվածից վնասվել է ուսը։ Վիրահատությունից հետո չի դժգոհում։ Առհասարակ, գոհ է Տիրոջից, որ վերադարձել է, կարծում է, որ պատերազմի դժոխքից ազատվելը միայն հրաշքով կարող էր տեղի ունենալ։ Պատերազմը սովորեցրել է գնատահել կյանքը․ ասում է՝ մարդը, որը «մահացել» է, գիտի ինչ է կյանքը։

Մանրամասները՝ տեսանյութում