Հինգշաբթի, Ապրիլի 18, 2024
Հինգշաբթի, Ապրիլի 18, 2024

Ստանիսլավ Զասը այցելել է «Հավերժների այգի» և ծառ տնկել

Հունիսի 12, 2022

Այս տարի լրացավ Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) ստորագրման 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ստեղծման 20 տարին։ Կազմակերպության տարեդարձը Հայաստանում նշանավորվեց նաև «Հավերժների այգում» խորհրդանշական ծառատունկով:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստան այցի ընթացքում իմ հրավերով եղավ մեր այգում, ծանոթացավ այգու գաղափարին, կառուցման պատմությանը, տեղանքի առանձնահատկություններին և մասնակցեց ծառատունկի արարողության: Այս ծառը վստահաբար կդառնա հասարակական, պետական մակարդակով զարգացող և ընդլայնվող հարաբերությունների լավագույն խորհրդանիշը»,- ասված է հաղորդագրությունում