Շաբաթ, Ապրիլի 27, 2024
Շաբաթ, Ապրիլի 27, 2024

18-ամյա Սուրեն Եսայանը 5 լեզու գիտեր. լինելով 2 ամսվա զինծառայողը, պատերազմի օրերին ընկել է շրջափակման մեջ և զոհվել Վանք գյուղի մատույցներում

Հունիսի 21, 2022

Հիշում ենք․․․Սուրեն Եսայան։ 18-ամյա Սուրենը գիտեր հինգ լեզու՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հինդի։ Այնքան նպատակներ ուներ, ծնողներին խոստացել էր՝ հայրենիքը շենացնելու է, իրենով թե՛ հայրը և թե՛ մայրը հպարտանալու են, բայց ինչ իմանար, որ դաժան պատերազմն իր համար այլ բան էր ծրագրել։ Վանք գյուղի անտառներում ընկերների հետ ընկավ շրջափակման մեջ, զոհվեց ու կյանքը նվիրեց հայրենիքին։

Սուրեն Սարգիսի Եսայան, ծնվել է 2002 թվականի հունվարի 15- ին Երևանում։ Սովորել է Երևանի «Տաթև» դպրոցում, ապա հնդկաստանի Կալկաթա քաղաքի հայոց մարդասիրական ճեմարանում, իսկ հետո ավարտել Երևանի թիվ 195 դպրոցը։ Ընդունվել է Երևանի Ֆրանսիական համալսարան, որտեղ կիսատ թողնելով բարձրագույն ուսումը, 2020 թվականի հուլիսի 23- ին մեկնել է պարտադիր զինվորական ծառայության, Ջաբրայիլում։

Մեզ հետ զրույցում հերոսի մայրը՝ տիկին Նարինեն պատմեց, որ որդին պատերազմի սկզբից, լինելով երկու ամսվա ծառայող դիպուկահարի ակտիվ գործողությունների մեջ է մտել։

Զոհվել է հոկտեմբերի 10-ին Հադրութի, Վանք գյուղի մոտակայքում։

Medmedia.am-ի հետ զրույցում հերոսածին մայրը ներկայացրեց որոշ մանրամասներ, որոնք կապված են Սուրենի, պատերազմի, դավաճանության և այլ հանգամանքերի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում