Երեքշաբթի, Ապրիլի 22, 2025
Երեքշաբթի, Ապրիլի 22, 2025

Ականջներիս մեջ Վլադի ձայնն է՝ օգնեք տղե՛րք, մահանում եմ․ Նորիկ Տոնոյան․ Կյանքին ասել այո՛

Հուլիսի 02, 2022

Թևից մտած ու կոկորդում մնացած բեկորը բժիշկները հեռացրին հոսպիտալում, բայց ո՞վ կարող է հեռացնել ընկերոջ՝ Վլադի՝ ականջներում մնացած ձայնը․ օգնեք տղե՛րք, մահանում եմ։ Վլադը մահացավ Նորիկից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Նորիկ Տոնոյանը զորակոչվել է 2020 թվականի հուլիսի 7-ին , ծառայել է Ջրականում։ 44-օրյա պատերազմի օրերին կռվել է Ջրականում, ապա՝ տեղափոխվել Հադրութ։ Հոկտեմբերի 9-ին վիրավորվել է։ Տուժել էր ոտքը, թևից բեկորը մտել ու կոկորդի մեջ էր մնացել, որը հեռացրին Ստեփանակերտի հոսպիտալում։ Վիրավորման հետևանքով Նորիկը վաղաժամ զորացրվել է 2021-ի փետրվարի 22-ին, այժմ սիրած աշխատանքով՝ խոհարարությամբ է զբաղվում, որի մասին դեռ մանկուց էր երազում։ Աշխատանքն օգնում է մոռանալ պատերազմի վերքերը, բայց ոչ ընկերոջ՝ օգնություն աղերսող ձայնը։ Նորիկ Տոնոյանը ծնվել է 2002 թվականի փետրվարի 23-ին Երևանում, այժմ ապրում է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում։

Տեսանյութը՝ այստեղ

armradio.am