Երեքշաբթի, Ապրիլի 22, 2025
Երեքշաբթի, Ապրիլի 22, 2025

Տեղի է ունեցել Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻԿ ՍԱՄՎԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՈՒՇԱՆՅԿՅԱՆ բացման հանդիսավոր արարողություն

Հուլիսի 05, 2022

Հայկական Զինված ուժերի կազմավորման 30ամյակի նախօրեին Շիրակի մարզի Լանջիկ համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻԿ ՍԱՄՎԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՈՒՇԱՆՅԿՅԱՆ բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին անմահ հերոսի ծնողները, ընտանիքի անդամները, հարազատներն ու ողջ համայնքը, ներկա էին նաև Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանն, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետեր Հրայր Կարապետյանը եւ Գեվորգ Ղումաշյանը, Անի խոշորացված համայնքի համայնքապետ Արտակ Գեվորգյան եւ Անիի Զինկոմիասարիատի աշխատակիցները։

Միջոցառմանը օրհնության կարգ կատարեց Շիրակի կայազորի ավագ գնդերեց Տեր Հակոբ Քահանա Գրիգորյանը։ Դպրոցի աշակերտները զինվորական հագուստով շարված էին ինչպես հրետանային դիվիզիոն, որտեղ իր ծառայությունն է անցկացրել հրետանավոր Սամվելը։ Ասմունքի ու երգի հնչյուններին էի խառնվել դպրոցի ողջ անձնակազմի ներքին թախիծը։

Դպրոցի տնօրեն Ծովիկ Հովհաննիսյանը հուզմունքով բայց երախտագիտության մեծ զգացումով հայտնեց, որ դպրոցի հուշանկյունն ու բակում կառուցված այգին նվիրվում է դպրոցի աշակերտ անմահ հերոս Սամվել Պողոսյանի հիշատակին։

Կորստի անբուժելի ցավը ոչ միայն Սամվելի հարազատների սրտում է այլեւ ողջ համայնքն է այդ ցավը հավասարապես կիսում եւ այսուհետ դպրոց եկող յուրաքանչյուր սանի առաջին դասը լինելու է ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ ՍԱՄՎԵԼ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՄԱՍԻՆ։

ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ

Մանրամասներները՝ այստեղ