Երեքշաբթի, Ապրիլի 22, 2025
Երեքշաբթի, Ապրիլի 22, 2025

Հակառակորդը կրակել է Ելփին գյուղ տանող ճանապարհի և մարտական դիրքերի ուղղությամբ, վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա

Հուլիսի 07, 2022

Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։