Ջրական, Հադրութ և Վարանդա. 3 օր անընդմեջ 5 զինվորով մի դիրք են պահել. Լևոն Մկրտչյանի պատերազմի ուղին
Հուլիսի 27, 2022
Հայրենասեր ու ազգապահպան Լևոն Մկրտչյանը մարտընչել է պատերազամական ամենաթեժ կետերում՝ Ջրական, Հադրութ և Վարանդա. 3 օր անընդմեջ 5 զինվորներով մի բլուր՝ մի դիրք են պահել։ Ամեն անգամ, երբ կրակը դադարել է, առաջինը ինքն է գլուխը բարձրացրել, ներկայացրել իրավիճակը և քաջալերել մյուսներին։ Զոհվել է հոկտեմբերի 15-ին: Ծնողների երկար փնտրտուքներից հետո Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 15-ին, լսեցին նրա մահվան մասին լուրը։ Այնուհետև սույն ամսվա 25-ին ԴՆԹ փորձանմուշի միջոցով հաստատվեց։ Լևոն Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։
Լևոն Մկրտչյանի հերոսապատումը՝ տեսանյութում: