Հինգշաբթի, Մարտի 28, 2024
Հինգշաբթի, Մարտի 28, 2024

 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած էդգար Զաքարյան. բակում, որտեղից հերոսը մեկնել էր բանակ, տեղադրվեց խաչքար

Օգոստոսի 26, 2022

Օգոստոսի 24-ին, Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի 43 շենքի բակում հավաքվել էին Արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոսների մայրեր, հայրեր, ընտանիքի անդամներ, Արցախյան 3 պատերազմներին մասնակցած հերոսներ, Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչներ, հյուրեր Երևանից, մարզերից ու Արցախից:
Հավավքածներից շատերը արտասանում էին՝
Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
Տղերքն ավելի բարձրում մնացին
Դիպան Աստղերին, աստղերը հանգան
Ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։
Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր,
Բարձունքը մերն է, տղերքը… չկան։
 Այս շենքի բակում է ապրել, մեծացել  Արցախյան  44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Էդգար Զաքարյանը: Ու հիմա բակի բնակիչներն ու իրենց ինքնությունը չբացահայտող մարդիկ բակում կանգնեցրել են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին  նվիրված խաչքար:
Մինչ հեգևոր հովիվ տեր Խորենի կողմից ի օծման արարողությունը, խաչքարի վրայից սպիտակ սավանը իջեցրեց հերոսի քույրը, ապա  ելույթով հանդես եկավ տեր Խորենը, ում խոսքը միշտ ընդունվում է հավատացյալների կողմից,  ում ամեն մի բառի տակ խորը իմաստ կա, այն է՝ եթե պայքարես, կհաղթես:
Օծման արարողությունից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքարին, ապա ուղևորվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ամփոփված է հերոսի աճյունը:

Մանրամասները՝ տեսանյութում