Հինգշաբթի, Ապրիլի 25, 2024
Հինգշաբթի, Ապրիլի 25, 2024

Դիրքը պա յթեցրել են, ինքը եւ դիրքում գտնվող 6 տղաները զո հվել են. 19-ամյա Հակոբ Բալաբեկյանը Արտիմետից էր

Հոկտեմբերի 04, 2022

Ադրբեջանի կողմից սեպտեմբերին տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհվել է 19-ամյա Հակոբ Բալաբեկյանը, նա Արմավիրի մարզի Արտիմետ գյուղից էր: NEWS.am-ի հետ զրույցում Հակոբի մորաքույրը պատմեց, որ Հակոբը տան միակ արու զավակն էր, ուներ 2 քույր:

«Հակոբը Կապանում էր ծառայում, սեպտեմբերի 13-ին` հարձակման օրը ինքը դիրքերում է եղել, դիրքը պայթեցրել են, ինքը եւ դիրքում գտնվող 6 տղաները զոհվել են»,- պատմեց նա: Հակոբի ծնողները հողագործությամբ են զբաղվում, նոր սկսել էին իրենց տունը կառուցել:

«Հակոբը միշտ ասում էր, որ բանակից հետո կգա իր սենյակը ինքը կվերանորոգի, կահույք կգնի, ինքը վարսավիր էր աշխատում, ցանկանում էր սեփական վարսավիրանոցը ունենար: Չգիտեմ, ահավոր ցավ է, թող քրոջս ցավը վերջինը լինի ոչ մի ծնող չզգա այսպիսի ցավ դաժան հոգու ցավ, ցավում եմ բոլոր զոհվածների համար»,- ասաց նա: