Ուրբաթ, Մարտի 29, 2024
Ուրբաթ, Մարտի 29, 2024

Ես փախնող տղա չեմ․․․. այսօր 44-օրյա պատերազմի մասնակից տանկիստ Արզումանի զոհվելու 2-րդ տարելիցն է

Հոկտեմբերի 30, 2022

2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում նահատակվել է Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող, տանկիստ Արզուման Շմավոնյանը։

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, նրա զոհվելու 2-րդ տարելիցն է, և այդ առիթով նրա շիրիմին էին այցելել ընտանիքի անդամները, հարազատները, ընկերներն ու համագյուղացիները։

Արզումանը ծառայության էր մեկնել 2019 թվականի հունիսի 5-ին։ Նախ ծառայել է Արմավիր քաղաքում գտնվող ուսումնական զորամասում, իսկ 6 ամիս անց, որպես տանկիստ, տեղափոխվել է Արցախ՝ Մարտունի։

Զոհված զինծառայողի մայրը՝ Հասմիկ Բարսեղյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց՝ որդին կռվել է պատերազմի ամենաթեժ կետերում։ Կռվի ժամանակ՝ տանկից թռնելուց վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է հոսպիտալ, բայց 2 օր անց պահանջել էր իրեն կրկին առաջնագիծ ուղարկել, որպեսզի ընկերները մենակ չմնան։

    

«Մեծ տղաս գնացել էր իր մոտ՝ հոսպիտալ, հանդիպել էր վիրավոր ախպորը։ Ասել էր՝ արի տուն գնանք, էս ձեր կռիվը չի, բայց Արզումանս պատասխանել էր՝ չէ, ստեղ իմ զոհված ընկերներն են, մյուս ընկերներս են, մենակ չեն կարողանա պաշտպանել, կներե՛ս, բայց գնա։ Ասել է՝ ես ազգի դավաճան չեմ, ես փախնող տղա չե՛մ․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում