Ուրբաթ, Ապրիլի 19, 2024
Ուրբաթ, Ապրիլի 19, 2024

Փաստաբանական համայնքը Սեւան քաղաքում կազմակերպեց ծառատունկ կազմակերպեց անմահացած Լեւոն Լեւոնյանի անվան պուրակում

Նոյեմբերի 01, 2022

 ՀՀ փաստաբանների պալատի և Փաստաբանական դպրոցի համատեղ նախաձեռնությամբ՝ փաստաբանական համայնքն այսօր ծառատունկ իրականացրեց փաստաբան Կարեն Լևոնյանի որդու՝ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Լևոն Լևոնյանի անվան պուրակում: 

Հարգանքի տուրք մատուցելով Լևոնի ընտանիքին՝ գործընկերները փաստաբան Կարեն Լևոնյանին հղեցին երախտիքի և մխիթարանքի խոսքեր՝ շեշտելով, որ հերոսների հարազատները մշտապես պետք է արժանանան հարգանքի ու մեծարանքի:

Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը Լևոն Լևոնյանի՝ հանուն հայրենիքի անձնուրած հերոսությունը վեհ օրինակ համարեց գալիք սերունդների համար:

«Երբ ցորենի հատիկը ցանում են, թվում է հատիկը մեռնում է հողում, բայց մեկ հատիկը հետո ծիլեր է տալիս ու հասկի վերածվում»,-ասաց Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Լևոնի հերոսությունն այս գաղափարախոսությունն ունի:

Այնուհետև, փաստաբանական համայնքի ներկայացուցիչներն այցելեցին միջնակարգ դպրոց, եղան Լևոնի անունը կրող դասասենյակում:

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ներկաներին տեղեկացրեց, որ միջնակարգ դպրոցի աշակերտների համար կկազմակերպեն դասընթացներ մարդու իրավունքների և փաստաբանական գործունեության թեմաներով:

Փաստաբան Կարեն Լևոնյանը, ՀՀ փաստաբանների պալատին և ՀՀ փաստաբանական դպրոցին հանձնեց շնորհակալագիր՝ իր ընտանիքի կողքին լինելու, աջակցելու և հերոսին պատշաճ հարգանքի տուրք մատուցելու համար: