Երեքշաբթի, Ապրիլի 23, 2024
Երեքշաբթի, Ապրիլի 23, 2024

Զորամասի հրդեհից այրվածքներ ստացած 2 զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծանր, 1-ի վիճակը միջին ծանրության է. ԱՆ

Հունվարի 20, 2023

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհից այրվածքներ ստացած 2 վիրավոր զինծառայողների վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, NEWS.am-ին հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

Նա ասաց, որ վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժնի բժիշկների հսկողության տա:

Խաչատրյանը նշեց, որ այրվածքներ ստացած 1 զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության-բավարար: